Հարավային Կորեայում գրանցված կորոնավիրուսի 31-րդ վարակակրի վարակի տարածման պատմությունը.

31rd pacient

Այս ռադիոհաղորդման ընթացքում ներկայացվում է Հարավային Կորեայում գրանցված կորոնավիրուսի 31-րդ վարակակրի (պացիենտ 31) վարակի տարածման պատմությունը։

Վերջինս, գալով Չինաստանից, նախ հրաժարվել է թեստ անցնել, քանի որ համարել է, որ ինքն առողջ է՝ չնայած փոքր-ինչ բարձր ջերմությանը, ու շարունակել ապրել իր առօրյա կյանքով, այցելել տարբեր հասարակական վայրեր, այդ թվում՝ երկու կրոնական միջոցառումներ և այլն։

Միայն այդ կրոնական միջոցառումների ընթացքում նրանից վարակվել են 1200 հոգի։ Վերջիններիս թվից էլ ոմանք գնացել են թաղման արարողության և այլուր,
և ընդհանուր առմամբ պացիենտ 31-ը դարձել է 8897-ից 5382 հոգու վարակման պատճառ, որը Հարավային Կորեայում այդ պահին ընդհանուր վարակների մոտ 60%-ն է կազմել։

Այսինքն, ընդամենը 1 անձ, ով իրեն առողջ է զգացել և համարել, որ կարիք չունի ինքնամեկուսանալու և ապրել է սովորական անկաշկանդ կյանքով դարձել է այդքան քաղաքացու վարակման պատճառ։

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/248615346173782/

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…