Հայ ծրագրավորողների պատասխանը թուղթ ու գրիչին. Hamatirutyun.am

elektonayin tarberak

Արտակարգ իրավիճակում Հայաստանի տեխնոլոգիական ընկերություններն ու անհատները շատ արագ սկսեցին կողմնորոշվել ու ինքնակազմակերպվել: X-Tech ընկերության APP 16 հավելվածից հետո կառավարության հաստատած ձևաթղթի ևս մեկ տարբերակ էլ հայտնվեց շրջանառության մեջ:

Hamatirutyun.am

Հարթակը նոր չէ: Արդեն մեկ տարուց ավելի է ներդրվել է այս համակարգը, որպես համատիրությունների էլեկտրոնային կառավարման հարթակ: Պորտալի հեղինակ Դավիթ Կարապետյանը արտակարգ դրության հաստատումից հետո հարթակում մի փոքր նորարարություն է ավելացրել՝ պաշտոնական ձևաթղթի էլեկտրոնային տարբերակը: Ընդամենը հարկավոր է գրանցվել, լրացնել տվյալներն ու ներբեռնել Ձեր օրինակը, կամ՝ ստանալ էլեկտրոնային փոստին: Ըստ ընկերության աշխատակիցների՝ տվյալները չեն պահպանվում:

Ի տարբերություն APP 16-ի, սա համընդհանուր կառավարման համակարգ չէ: Նույն պաշտոնական ձևաթուղթն է, մնում է միայն լրացնել ու համակարգչով կամ սմարթֆոնով ու վերջ: Պարզապես հարկավոր է պարետատան հավելյալ հրամանը, որպեսզի ոստիկաններն ընդունեն նաև այս տարբերակը:

Հասանելի են հավելվածի Android ու IOS տարբերակները:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…