Ռուսական МТС ընկերությունը ուղերձով դիմել է իր բաժանորդներին

MTC rusastan

Ռուսական МТС ընկերության ղեկավար Ալեքսեյ Կորնյան ընկերության կայքով դիմել է իր բաժանորդներին: Ուղերձում նա բաժանորդներից խնդրել է նվազեցնել ինտերնետ-տրաֆիկի ծախսերը, որպեսզի գոնե ինչ-որ կերպ թեթևացնեն ծանրաբեռնվածությունը, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Մենք իսկապես տեսնում ենք կապի հավելյալ ծանրաբեռնվածություն: Հատկապես ծանրաբեռնվածությունը մեծ է տնային ինտերնետի վրա մեծ քաղաքներում: Միայն Մոսկվայում ֆիքսված ինտերնետի տրաֆիկն այս օրերին աճել է ավելի քան 30 %-ով: Մոսկվայում МТС-ի դուստր ընկերություն հանդիսացող МГТС ընկերությունը հանդիսանուոմ է ֆիքսված ինտերնետի ամենամեծ պրովայդերը»,- գրել է Կորնյան, նշելով, որ տրաֆիկի ծանրաբեռնվածություն նկատվում է նաև մոբայլ ինտերնետի դեպքում:

МТС-ի նախագահը ինտերնետ կապուղիներն անվանել է ստրատեգիական նշանակության ռեսուրս, ու չնայած այն հանգամանքին, որ իրենք ամեն օր աշխատում են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, ինտերնետ կապուղիների թողունակությունը դա ֆիզիկապես սահմանափակ ռեսուրս է: Կորնյան հիշեցրել է, որ հենց դրա պատճառով էլ խոշորագույն սթրիմինգային ընկերությունները նվազեցրել են իրենց արտադրանքի տրաֆիկը, որպեսզի մեղմեն ծանրաբեռնվածությունը:

ittrend.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…