Տավուշի մարզում հակառակորդի գնդակից վիրավորված 14-ամյա երեխան տեղափոխվել է Երևան

viravorvac erexan

Տավուշի մարզի Ոսկևան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխան տեղափոխվել է Երևան և գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը։

«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն: Կտրվի հավելյալ տեղեկություն»,- գրել է Դերձյանը:

Մարտի 30-ին ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել են 2 պայմանագրային զինծառայող և Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:

 

 

Արմենպրես

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…