Արցախն այսօր նոր նախագահ և խորհրդարան կընտրի

yntrutyunner

Արցախում այսօր համապետական ընտրություններ են, կկայանան և՛ նախագահական, և՛ Ազգային ժողովի ընտրություններ։

Ընտրություններին մասնակցում է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք, որոնք կպայքարեն խորհրդարանի 33 մանդատի համար:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն
«Անկախության սերունդ» կուսակցություն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
Արցախի հեղափոխական կուսակցություն
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Արցախի Պահպանողական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն
«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք

Առաջին անգամ խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով:

Նախագահի պաշտոնի համար ինքնաառաջադրվել են՝

Սերգեյ Ամիրյան
Քրիստին Բալայան
Էդուարդ Դադայան
Բելլա Լալայան
Մասիս Մայիլյան
Մելսիկ Պողոսյան

Կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներն են՝

Դավիթ Բաբայան՝ Արցախի պահպանողական կուսակցություն
Վահան Բադասյան՝ «Միացյալ Հայաստան» կուսակցություն
Վիտալի Բալասանյան՝ «Արդարություն» կուսակցություն
Դավիթ Իշխանյան՝ ՀՅԴ
Ռուսլան Իսրայելյան՝ «Անկախության սերունդ» կուսակցություն
Հայկ Խանումյան՝ «Ազգային վերածնունդ» կուսակցություն
Աշոտ Ղուլյանը՝ Ժողովրդավարական կուսակցություն
Արայիկ Հարությունյան՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք:

Ըստ ԿԸՀ-ի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103 663 քաղաքացի:

Համապետական ընտրություններ կանցկացվեն Արցախի բոլոր 228 համայնքներում: Կգործի 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Կազմավորվել են 282 ընտրական տեղամասեր: Ընտրական 1 տեղամաս կգործի Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գտնվելու վայրում: Եվս 1 ընտրատեղամաս կգործի Շուշիի քրեակատարողական հիմնարկում:

Համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ:

Համապետական ընտրությունների քվեարկության ողջ օրը Ստեփանակերտի և Արցախի բոլոր շրջկենտրոնների շուրջ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ հեռարձակում կլինի: Ընտրատեղամասերից առցանց ուղիղ հեռարձակման մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ սա լրացուցիչ երաշխիք է քվեարկության թափանցիկության ապահովման գործում:

Դիտորդական հայտ ներկայացրած կազմակերպությունները 15-ն են՝ 904 դիտորդով:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…