ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 5 հազարը.

Koronavirus

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 940 հազարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 47 հազարից: Ապաքինվածների թիվը կազմում է 196 հազար 214: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 215 հազար 344 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 5 հազարից: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 104 հազար 118 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 հազար 387:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 589 է: Գրանցվել է 35 նոր դեպք: Ապաքինվել է 76 հազար 408 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 318:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 77 հազար 981 է: Մահացել է 931 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 56 հազար 989 է: Մահերի թիվը 4 հազար 032 է: Ֆրանսիան այս ցուցանիշով շրջանցել է Չինաստանին:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47 հազար 593 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 036:
Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 474 է, Շվեյցարիայում՝ 17 հազար 781:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 130 դեպք կա, Ռուսաստանում` 3 հազար 548 դեպք կա: Այստեղ մեկ օրում գրանցվել է 771 նոր դեպք:  Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 15 հազար 679:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 203-ի։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…