Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը. Փաշինյան

namakner

Սիրելի հայրենակիցներ.

Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք:

Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաեւ այս խմբի մեր հայրենակիցներին:

Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:

Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում:

Related Posts

Կիրանց — Ոսկեպար հատվածում սահմանազատումից առաջ կար շատ մեծ հոռետեսություն. վարչապետը՝ արդյունքի մասին

Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ, և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։…

Նախկին հոգևորականը՝ Դավիթ Ծատուրյանը, ով հուլիսի 23-ին կանխվել էր ինքնասպանության փորձից, տեղափոխվել է հոգեբուժական հաստատություն

Հուլիսի 23-ին, ժամը 11:45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի շենքերից մեկի տանիքին քաղաքացի է բարձրացել և սպառնում է ինքնասպանություն գործել։ Դեպքի…