ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ, 1-ին կարգի օդաչու, գնդապետ Գագիկ Ասլանյան

SU

ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ, 1-ին կարգի օդաչու, գնդապետ Գագիկ Ասլանյան

Սու-30 ՍՄ-ը գերձայնային ինքնաթիռներ են, ունակ են գերազանցելու ձայնի արագությունը: Շատերն այն թյուր կարծիքին էին, թե Հայաստանը շատ փոքր երկիր է, և մեր երկնքում ինքնաթիռը մի շրջապտույտ էլ չի կարողանա կատարել: Կարծիքներ կային, որ չենք կարողանա կիրառել այս համալիրների բոլոր հնարավորությունները: Առաջին իսկ փորձը ցույց տվեց, որ այս բոլոր մտավախություններն իզուր էին: Մենք արդեն իսկ փորձարկել ենք այս հնարավորությունները գերձայնային թռիչք կատարելիս: Թռիչքներ ենք իրականացրել նաև գերբարձր տարածության վրա: Եվ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր տարածքը լիովին համապատասխանում է այս կործանիչի լիարժեք կիրառմանը: Մեր երկինքը թույլատրում է նման գերժամանակակից ինքնաթիռների լիարժեք շահագործումը: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ ինքնաթիռի գերձայնային արագությունը նախատեսված է անհրաժեշտության դեպքում գերկարճ ժամանակահատվածում, մեծ հեռավորություններ հատելով, մեր առջև դրված խնդրի իրականացման գոտի հասնելու և համապատասխան մարտական խնդիր իրագործելու համար: Կարծում եմ՝ մանրամասնելու անհրաժեշտություն չկա։

զրույցը կարդացեք հղումով

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2794490540587088

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…