Կանադական Ընկերությունն Ստեղծել Է Անտեսանելի վահան

antesaneli vahan

Սեփական մարմինը անտեսանելի դարձնելու գաղափարը բոլոր ժամանակներում եղել է մարդու երևակայության անբաժան մասը։ Եվ չպետք է զարմանալ այն մտքից, որ տեխնոլոգիական նման առաջընթացի ժամանակաշրջանում, մարդկային միտքն այս ֆանտաստիկ գաղափարը պետք է դարձներ իրականություն։

Quantum Stealth անվամբ անտեսանելի դարձնող տեխնոլոգիան մշակվել է կանադական Hyperstealth ընկերության կողմից: Նյութը նույնքան բարակ է, որքան թուղթը, էժան է և կարիք չունի սնուցման: Թեև դա չի աշխատում նույնքան լավ, որքան կախարդական թիկնոցը, այնուամենայնիվ կարողանում է բավականին լավ քողարկել  և, իհարկե, շեղել տեսնողի հայացքը։

Անտեսանելի դարձնող այս նյութի մեջ օգտագործվել են լենտիկուլյար ոսպնյակներ (lenticular lenses), որոնք շատ հաճախ կրառվում են 3D տեխնոլոգիաներում։

Այս նյութը լույսն այնպես է բեկում, որ հնարավոր է դառնում տեսնել միայն այն օբյեկտները, որոնք կամ շատ մոտ են կամ՝ հեռու: Ստացվում է այնպես, որ որոշակի հեռավորության վրա գտնվող առարկան կամ անձը դառնում են անտեսանելի։ Շնորհիվ լայնաշերտ ցանցի, այն կարողանում  է բեկել լույսը՝ ուլտրամանուշակագույնից մինչև ինֆրակարմիր։ Չնայած տեսանելի լույսը բեկվում է ամբողջությամբ (այլ խոսքով, այս թիկնոցը իրական է բոլոր գույների համար), սակայն առկա է ֆոնային աղմուկ, այնպես որ, մարդիկ կհասկանան, որ դրա հետևում ինչ-որ բան է թաքնված, սակայն չեն կարողանա պարզել, թե ինչ է դա:

Այս տեխնոլոգիան սկսվել է մշակվել Hyperstealth-ի ընկերության աշխատակից Գի Քրամերի կողմից՝ դեռևս 2010 թ.-ից։ Նա երկար ժամանակ է, որ աշխատում է ռազմական կազմակերպությունների հետ՝ իր գաղափարը զարգացնելու համար։ Քրամերը վերջերս ներկայացրել է չորս արտոնագիր՝ այս և մի քանի այլ տեխնոլոգիաների համար և դրանց վերաբերյալ հրապարակել է մի քանի տեսանյութ (օրինակ, սեղմեք այստեղ)

Չնայած որ տեխնոլոգիայի մանրամասները չեն բացահայտվել, ֆիզիկան զարմանալիորեն պարզ է․ այս սկզբունքը հայտնի է որպես Սնելիուսիի օրենք (Snell’s law): Յուրաքանչյուր նյութ ունի լույսի բեկման հատուկ ցուցիչ, որը ցույց է տալիս  լույսի արագությունը տվյալ նյութի մեջ` վակուումում լույսի արագության համեմատ: Հասկանալու համար, թե ինչպես է աշխատում այս էֆեկտը, կարող եք վերցնել մի բաժակ ջուր և դրա մեջ մտցնել գդալ․ այն կերևա թեքված։

 

tectocs.com

Related Posts

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…