Ունենք թոքաբորբ ունեցող 146 քաղաքացի․ (տեսանյութ)

Korona virus

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց, որ երեկվա դրությամբ ունեցել ենք կորոնավիրուսի ընդամենը 11 նոր հաստատված դեպք, սակայն պետք է շարունակել հետևել կանոններին, որպեսզի թիվը պահպանվի և նվազի:

Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահին ունենք 1 400 հատուկ  մահճակալային ֆոնդ, միայն կորոնավիրուսային հիվանդության համար, որից կեսը զբաղված է: Այն պացիենտները, որոնք թեթև գանգատներ ունեն, գտնվում են  հյուրանոցում՝ բժիշկների սկողության ներքո:

«Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի, բայց ունենք թոքաբորբ ունեցող 146 քաղաքացիներ և ծանր վիճակում գտնվող մոտ 35 հոգի, նրանք վերակենդանացման բաժնում չեն, սակայն թթվածնի կարիք ունեն, ինչը հիվանդանոցում ստանում են։ Ունենք ծայրահեղ ծանր 8 հոգի: Ունեցել ենք մահ ցավոք սրտի, 68-ամյա կին, որը ուներ քրոնիկ հիվանդություններ, և չի հաջողվել նրա կանքը փրկել»:

Տեմպը կոտրելու մեր բոլորի ջանքերը պետք է կրկնապատկենք, որ կարողանանանք այն շարունակենք պահել այնքան ժամանակ, մինչև վստահ լինենք, որ լայնածավալ տարածման  վտանգ չկա: Կոչ եմ անում հետևել պարետի ցուցումներին և տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում: Երեկ ես նշել էի, որ մեր մոտ կրկնապատկման արագությունը 7 օրը մեկ է, բայց այժմ կարող եմ ասել՝ այսօր ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/912903705827722/?t=1

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…