Արարատ լեռան հիշատակման պատճառով. Թուրքիան Չինաստանից պաշտոնական բացատրություն է պահանջում

turqia

Թուրքիան Չինաստանի իշխանություններից պաշտոնական բացատրություն է պահանջում Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրառման կապակցությամբ:

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանը Հայաստան էր ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ, այդ տուփերի վրա չինական կողմը հետևյալ գրառումն էր արել. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։

Պաշտոնական Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է, որը թուրքական կողմը անվանում է Աղրի լեռ: Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրի դիվանագիտական գերատեսչությունը դիմել է Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը «պահանջելով պարզաբանել տուփերի վրա արված գրառման պատճառը»:

 

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ դեսպանն ասել է, որ Հայաստան ուղարկված օգնությունը պատրաստվել է կառավարության կողմից և Երևան ուղարկվել մասնավոր ընկերության միջոցով։ Ի սկզբանե տուփերի վրա եղել է միայն չինարեն գրառում, իսկ անգլերեն գրառումը հետո է ավելացվել: Դեսպանի խոսքով Չինաստանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը և տարծաքային ամբողջականությունը եւ հավելել է, որ ծառայողական քննություն է սկսվել, որի արդյունքների մասին կհայտնեն թուրքական իշխանություններին:

 

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…