Կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ

krakel en

Ժամեր առաջ լուրեր տարածվեցին, որ դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ կրակոցներ են հնչել։

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը մասնավորապես գրել էր․

«Երևանում կրակոցներ են հնչել․ այսօր ժամը 02 : 30 — ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող՝ սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ։ Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում, կրակոցից կոտրվել է բնակարանի պատուհանները, բարեբախտաբար, վիրավորներ չկան»։

«Ա1+»-ը կապ հաստատեց Հովհաննես Ազոյանի հետ։ Վերջինս լուրերը հաստատեց, սակայն մեկնաբանել հրաժարվեց։

Ոստիկանության լրատվական բաժնից մեզ տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել, մեկնել են դեպքի վայր, դատաքրեական փորձաքննություն են արել․ համալիր  միջոցատումներ են ձեռնարկվում՝ կատարողին գտնելու և զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

 

a1plus.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…