«Չինական ապատեղեկատվություն էին տարածում «Covid-19»-ի մասին». Թրամփը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը

trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող ամերիկյան վճարումները, քանի որ կարծում է՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում ԱՀԿ-ն «ձախողել է իր հիմնական պարտականությունը»: Այս մասին գրում է BBC-ին:

«Իրականությունն այն է, որ ԱՀԿ-ն բավարար չափով չի ստացել, չի ստուգել կամ ժամանակին չի տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը», — ասել է  Թրամփն իր ամենօրյա ասուլիսում՝ Սպիտակ տանը:

«Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ, առողջապահության միջազգային սպառնալիքների վերաբերյալ ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն կտարածի: ԱՀԿ-ն չի կատարել այս հիմնական պարտականությունը և պետք է պատասխանատվություն կրի»:

Թրամփի խոսքով ՝ ՄԱԿ-ի գործակալությունը համաճարակի վերաբերյալ չինական ապատեղեկատվություն է տարածել:

Նա հանձնարարել է դադարեցնել ֆինանսավորումը, մինչև կպարզվի, թե որն է  կազմակերպության դերն իրադարձություններում, որոնք հանգեցրին վիրուսի տարածմանը ողջ աշխարհում՝ Չինաստանի սահմաններից շատ հեռու:

Միացյալ Նահանգները ԱՀԿ-ի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է: Միայն անցյալ տարի այդ երկրի ներդրումը կազմել է 400 միլիոն դոլար, կամ կազմակերպության բյուջեի 15% -ը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…