«Հարավկովկասյան երկաթուղի»-ում սկսվել են գծերի կապիտալ վերանորոգման աշխատանքները

erkatughi

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսվել են գծերի կապիտալ վերանորոգման 2020 թվականի պլանային աշխատանքները: Ապրիլի 13-ից «Մասիս» գծային մեքենայացված կայանի բրիգադը սկսել է կապիտալ վերանորոգման աշխատանքները Լոռու մարզի Փամբակ-Շահալի հատվածում:

Ընդհանուր առմամբ ընկերության 2020 թվականի ենթակառուցվացքի ներդրումային հաստատված պլանի համաձայն, կապիտալ վերանորոգվելու է 8 կիլոմետր գիծ, տեղադրվելու է 17 հազար երկաթբետոնե կոճղ, փոխվելու է ավելի քան 13 հազար տոննա խճաքար, կատարվելու է 7 կիլոմետր հպակային ցանցի նորոգում և Հրազդան-Սևան ուղեմասի էլեկտրական կենտրոնացման կայանի արդիականացում:

«ՀԿԵ» ենթակառուցվացքի արդիականացման ընդհանուր ներդրումային ծրագիրը 2020 թվականի համար գնահատվում է 1 միլիարդ 845 միլիոն դրամ, ինչը կարող է ավելանալ 77 տոկոսով:

erkatuxi

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…