Ես չեմ հեռանում Հանրայինից. Պետրոս Ղազարյան

Chem heranum

Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է Սամվել ֆարմանյանի գրառմանը:

«Սամվել ջան սրտանց ուրախ եմ ,որ հեղափոխությունից հետո դու ու քո ընկերները կարող եք իշխանության մասին գրել այն ինչ առաջ ընկերական շրջապատում խոսում էիք, բայց երբեք չէիք բարձրաձայնում։ Ուրախ եմ շատ, որ ի տարբերություն քո շատ ընկերների դու քննադատությունը տղամարդուն ոչ հարիր հայոյանքի հետ չես խառնել։

Նաև կհասկանամ, եթե շատ նեղված լինես քրոջդ, ընկերներիդ մասին հրապարակված նյութերի համար։ Նման ընկալումը շատ սուբյեկտիվ է և մարդկային։ Բայց մոռացել ես, որ թե քրոջդ թե վերջինիս փաստաբաններին, թե ընկերներիդ ու իրենց փաստաբաններին միշտ պատրաստ ենք եղել հակառակ կարծիքը բարձրաձայնելու հնարավորություն տալ։ Էսօր էլ պատրաստ ենք։
Ես չեմ հեռանում Հանրայինից։ Դու շատ լավ գիտես, որ ժամանակին մերժել եմ քո ղեկավարի առաջարկը ՝ղեկավարել Հանրայինի քաղաքական լրատվական բլոկը։ Եթե լավ եմ հիշում, դու ներկա էիր այդ առաջարկի ժամանակ։ Ես հրեշտակների և սատանաների չեմ հավատում։ Բայց հավատում եմ դեպի լավը փոխելու հնարավորությանը։ Այդ փոփոխության անհնարինությունից էլ մերժել եմ։
Ես հրաժարական եմ տվել իմ կամքով։ Որպեսզի հնարավորինս օբյեկտիվ և անաչառ քննություն լինի։

Ես շատ ուրախ եմ, որ քաղաքական վայրիվերումները չեն ազդել իմ հետ սրճելու քո ցանկության վրա։ Իհարկե՝ կխմենք։ Բայց շատ ավելի ուրախ կլինեի, եթե դու տեսնեիր, թե ինչ են էսօր հեռարձակում քո և քո ընկերներին պատկանող ԶԼՄ ները ու փորձեիր մի բան փոխել։ Չգիտեմ՝ ինչ դռներ են իմ առջև բաց ՝ ինչպես գրել ես։ Հուսամ, ինձ լավ իմանալով , էդ հակաէսթետիկ դռները չեն։

Իսկ Հանրայինի դռները բաց են բոլորի առաջ։ Վաղը հրավիրում եմ քեզ եթեր։Վերջին մի քանի անգամ ՝մերժել ես։Եթե էլի մերժես՝սուրճի սեղանը կա ու կա»։

https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/3690002581069950

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…