2020 թ․ «Մամուլի ազատության վարկանիշային ցանկում» Հայաստանը պահպանել է իր դիրքերը

Mamuli azatutyun

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կազմած «Մամուլի ազատության վարկանիշում» Հայաստանը 2020 թվականին էլ պահպանել է իր դիրքերը:

Ցանկը ներառում է 180 երկիր: Այս տարի, ինչպես եւ նախորդին, Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը։ Նշենք, որ 2019 թ․ Հայաստանը 19 կետով բարելավել էր իր դիրքերը: Այս տարի հաջողվել է այն պահպանել: Բացի այդ, Հայաստանից ներքեւ գտնվող հորիզոնականներում են հայտնվել Ուկրաինան (96), Ռուսաստանը (149), Ուզբեկստանը (156), Ղազախստանը (157), Ադրբեջանը (168):

Ըստ զեկույցի՝ ամենից ազատ մամուլն ունեն Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Նիդերլանդներն ու Դանիան։ Ցանկի վերջին հորիզոնականներում տեղ են գտել Ջիբութին, Չինաստանը, Էրիթրեան, Թուրքմենստանը եւ Հյուսիսային Կորեան։

«Մամուլի ազատության վարկանիշային ցանկը» հրապարակվում է 2002 թվականից, դրանում հաշվի են առնվում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են լրատվամիջոցների անկախությունը, բազմակարծությունը, լրագրողների անվտանգությունն ու ազատությունը։

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…