Քննարկվում է սուբսիդավորված կարգով ցորենի սերմացու տրամադրելու հարցը

Coren

Կառավարությունը գյուղացիներին անհատույց չի տրամադրելու դիզվառելիք և պարարտանյութ։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ ի պատասխան այն հարցին, թե չե՞ն պատրաստվում գյուղացիներին անհատույց տրամադրել պարարտանյութ, սերմացու և այլ աջակցություն այս ժամանակաշրջանում։

Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ երբ Կառավարությունը դադարեցրեց գյուղացիներին պարարտանյութ տրամադրել, դրանից հետո շուկայում մրցակցություն առաջացավ, և գները նվազեցին։ Իսկ ինչ վերաբերում է սերմացու տրամադրելուն, Տիգրան Գաբրիելյանն ասաց․

«Հիմա քննարկվում է ծրագիր, որով փորձելու ենք որոշակի խմբաքանակ աշնանացան ցորենի սերմացու՝ հիմնականում անջրդի տարածքներում ցանելու համար տրամադրել սուբսիդավորված կարգով»։

Ի լրումն՝ էկոնոմիկայի մյուս փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, թե կարծիք կա, որ շուկայում պարարտանյութի դեֆիցիտ կա, ինչը իրականությանը չի համապատասխանում։

«Նաև խոսվում է, որ պարարտանյութի գների բարձրացում կա, միգուցե նկատվում է որոշակի գների բարձրացում և հիմնականում, երբ բարձրաձայնում են գների բարձրացման մասին, խոսում են այն մասին, որ գյուղացու վրա գարնանային աշխատանքների բեռը ծանրացել է։ Ցանկանում ենք ասել, որ այսօր մեծածախ վաճառքի գները՝ օրինակ՝ Գորիսում 7100 դրամ է, , Գյումրիում՝ 7800։ Այսօր առավոտյան ինձ տեղեկացրեցին, որ Հայաստանում արդեն առկա է վրացական պարարտանյութ, որը 6600 դրամ արժե։ Վրացական պարարտանյութերը 33 %-անոց են, իսկ մյուսները՝ 48»։

Հետաքրքվեցին նաև, թե Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը որքա՞ն է, ի պատասխան Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ ՀՀ-ն մոտ 30%-ով ինքնաբավ է ցորենով։

 

a1plus.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…