Կունենանք արդար վերաբերմունք զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմամբ․ Թորոսյան

zincarayoxner

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից մեկին անդրադառնալով նշեց, որ որոշմամբ կարգավորվում է 2013-ից սկսված պետպատվերի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքներին մատուցվող բուժծառայությունը։

«Վերջին երկու տարիներին մեր բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։ Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել։ Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»,- նշեց Թորոսյանը։

Թորոսյանը նշեց նաև, որ բազմաթիվ քաղաքացիներ պետության կողմից տրվող հավելյալ աջակցության շնորհիվ  ընտանեկան նպաստի 30 միավորից իջել էին 28-ի և դուրս էին մնացել պետպատվերի շրջանակում մատուցվող բուժօգնության ծառայությունից։ Նախարարը հայտնեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր մասով ուղղում է կատարել և հանձնարարվել է առողջապահության նախարարությանը համապատասխան ուղղումներ կատարել, որ այդ քաղաքացիները կարողանան օգտվել պետպատվերի շրջանակում մատուցվող բուժօգնությունից։

«30 միավորից 28-ի իջած քաղաքացիները մոտավորապես 45 000 հոգի են, և նաև կային այնպիսի քաղաքացիներ, որոնք 28-30-ի շրջակայքում էին, հնարավոր է՝ նորից դուրս գան։ Նրանց թիվը տատանվում է էլի մի քանի տասնյակ հազարի շրջանակում։ Մենք աշխատում ենք, որ միավորների շրջանակում տրամադրվող փաթեթները լինեն համաչափ և տարբերություն չլինի»,- նշեց նախարարը։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…