Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման օրենքը

storagrel en

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում:

«ՌԴ տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն պարզեցված կարգով ՌԴ քաղաքացի դառնալու դիմումներ ներկայացնել»,-ասվում է փաստաթղթում։ Նախկինում օրենսդրությունը Ռուսաստանի քաղաքացիություն հայցողին պարտավորեցնում էր միաժամանակ դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմին ՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումով:

 

Նոր օրենքը չեղարկում է ՌԴ քաղաքացիության համար դիմում ներկայացնելիս Ռուսաստանում գտնվելու եռամյա ժամկետի և կենսամիջոցների օրինական աղբյուրի առկայության հաստատման պահանջները նրանց համար, ովքեր նախկին ԽՍՀՄ-ի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի են:

Նույն կարգը կգործի նաև օտարերկրացիների համար, որոնք ապրում են Ռուսաստանում, ամուսնացած են Ռուսաստանի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնց ծնողներից մեկը ՌԴ քաղաքացիություն ունի և ապրում է Ռուսաստանում։

Բացի այդ, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար ևս ռուսական քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվում է․ նրանք կկարողանան դիմում ներկայացնել անկախ Ռուսաստանում բնակվելու ժամկետից՝ փաստացի բնակության իրավունք ունենալու դեպքում։

Նոր օրենքով կրճատվում է նաև ռուսաստանյան բուհեր ավարտած անձանց համար Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն իրականացելու ժամկետը՝ երեք տարուց դառնալով մեկ տարի։

 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…