Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում

Zorakoch

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ զորակոչի թե նախապատրաստական փուլում, թե բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն 𝗖𝗢𝗩𝗜𝗗-𝟭𝟵 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես․

𝟭.Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։

𝟮. Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։

𝟯. Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։

𝟰. Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։

𝟱. Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով։

𝟲. Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը։

𝟳. Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։

𝟴. Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։

𝟵. Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։

𝟭𝟬.Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։

𝟭𝟭. Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։

𝟭𝟮. Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։

𝟭𝟯.Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2851779151524893&set=a.171637199539115&type=3

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…