Ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ այս պահին շրջափակել են Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարաններից մեկը. ArmDaily

SHrjapakel en

ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին ուժային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ շրջափակել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարաններից մեկը: Խոսքը, մասնավորապես, Երիտասարդական մետրոյի դիմաց գտնվող շենքի մասին է, որտեղ գտնվում է HSBC բանկը: Ըստ ամենայնի նրանք  խուզարկություն են իրականացնում: Տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել ոչ փաստաբաններից, ոչ էլ իրավապահներից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Չի բացառվում, որ այս գործողությունը կապ ունենա հենց դրա հետ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…