Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսի համաճարակը, բայց չի արել. Թրամփը հայտարարել է ապացույցների մասին

AMN vs Chinastan

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսի համաճարակի տարածումը, սակայն դա չի արել: Ըստ Թրամփի՝ վիրուսի նախնական փուլը եղել է միայն Չինաստանում, եւ միանգամայն հնարավոր էր վիրուսը պահել սահմանների ներսում:

«Մենք Չինաստանի հետ առևտրային գործարք ենք կնքել, սակայն դա այժմ երկրորդական է վիրուսի շուրջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համեմատությամբ: Այս իրավիճակն անթույլատրելի է»,- ասել է Թրամփը:

Նա նաեւ հայտարարել է՝ տեղեկություն ունի, որով ենթադրվում է, որ կորոնավիրուսի առաջացման աղբյուրը չինական Ուհան քաղաքի լաբորատորիան է, որի մասին ինքն ապացույցներ ունի: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ ելնելով գաղտնիություն պահպանելու անհրաժեշտությունից:

Նշենք, որ Թրամփի այս խոսքերը հակասում են ԱՄՆ ազգային հետախուզության հայտարարությանը, որն ապրիլի 30-ին տեղեկացրել էր, որ համաձայն է «գիտնականների լայն կոնսենսուսի» հետ, որոնք կարծում են, որ կորոնավիրուսն արհեստական ծագում չունի և գենետիկորեն մոդիֆիկացված չէ:

ԱՄՆ նախագահը հավաստում է, որ ամերիկյան կողմը հնարավոր բոլոր տարբերակներով ուսումնասիրում է վիրուսի՝ Ուհանի լաբորատորիայում առաջանալու վարկածը և մտադիր է պարզել դրա ծագումը: Թրամփը Պեկինին սպառնացել է հետևանքներով, եթե պարզվի, որ Չինաստանը գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի տարածումը: Նա հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով կարող է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ապրանքների ներկրման համար։

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…