Այսօր Երուսաղեմի Հին քաղաքը բաժանված է չորս թաղամասերի.

Erusaxem

Այսօր Երուսաղեմի Հին քաղաքը բաժանված է չորս՝ հայկական, մուսուլմանական, քրիստոնեական եւ հրեական թաղամասերի: Չնայած որ համայնքը մեծ չէ, հայերը զբաղեցնում են Հին քաղաքի բավականին զգալի հատվածը՝ գրեթե մեկ քառորդը: Դարերի ընթացքում հայկական թաղամասը կառուցվել է Սրբոց Հակոբեանց տաճարի շուրջ: Քանի որ թաղամասը կառուցվել է մենաստանի շուրջ, դրա ողջ տարածքով պատ է ձգվում: Դա, ասես, քաղաքի մեջ մի քաղաք լինի: Հայկական թաղամաս կարելի է մուտք գործել միայն գլխավոր դռնով: Այդ 16-րդ դարի դարպասի մոտ դռնապան է հերթապահում: Նրա նպատակն է ներս չթողնել օտար մարդկանց: Թաղամասի բնակիչներից բացի այլ անձանց մուտքը խստիվ արգելված է: Օտարը կարող է ներս անցնել միայն հատուկ թույլտվություն ունենալու դեպքում: Երբ զբոսաշրջիկները գալիս են Երուսաղեմ, զարմանում են, ինչպե՞ս են հայերը զբաղեցրել նման մեծ տարածք եւ որտեղի՞ց նրանց այդքան սեփականություն եւ իրավունք:
Հին քաղաքի բոլոր չորս համայնքների հատուկ իրավունքները ձեւավորվում էին դարեր շարունակ, եւ ի վերջո 19-րդ դարի ավարտին համայնքների ներկայացուցիչները եկան համաձայնության՝ ընդունեցին այսպես կոչված ստատուս-քվոն: Այժմ Հին քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրը պատկանում է որեւէ համայնքի:

 

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…