Գուրգեն Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը. Armlur

kalanavorvec

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Նշենք, որ մի քանի անգամ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Խաչատրյանների գրասենյակներում, բնակարաններում:

Երեկ խուզարկություն է իրականացվել Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրանի բնակարանում եւ ընկերության աշխատասենյակում, որը Խաչատրյանների պաշտպանների պնդմամբ եղել է նախկին տնօրենի՝ Հայկ Եսայանի աշխատասենյակը։

Նշենք, որ երեկ ԱԱԾ են կանչվել նաեւ Գուրգեն Խաչատրյանի կինն ու մայրը։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…