Ճանապարհաշինական խոշոր ծրագիր կիրականացվի Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում

sevan shorja

Պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում կմեկնարկի ճանապարհաշինական խոշոր ծրագիր:

Ինչպես տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հիմնանորոգվելու է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450 կիլոմետրից մինչեւ 39+400 կիլոմետր ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 միլիարդ 629 միլիոն դրամ:

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում:

Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: «Ծրագրի իրականացման շինարարական մրցույթն այժմ գտնվում է ամփոփման փուլում: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից: Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ:

Ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կխթանի կապը Հայաստանի հյուսիսային մարզերի, Գեղարքունիքի մարզի եւ Արցախի Հանրապետության միջեւ, կնպաստի Սեւանի հյուսիս արևելյան ափի բնակավայրերի տնտեսական աշխուժացմանն ու զարգացմանը»,-ներկայացրել է Արմեն Զոհրաբյանը:

 

 

armtimes.com

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…