Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում․ Մասիս ԲԿ-ի բժիշկներն Այնթապում վաղաժամ ծնունդ են ընդունել

Arakarg cnundt

Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մայիսի 5-ի լուսադեմին մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես բուժաշխատողները հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Մասիսի բժշկական կենտրոնից։

«Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը: Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթ Գալստյանը, ով մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է: Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում»,- հայտնում են ԲԿ-ից:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ երեխայի վիճակը գնահատվել է բավարար:

Լիլիթ Դեմուրյան

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…