ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել.

Koronavirus

Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել։  ԱԺ նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ես առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա Ազգային ժողովում։ Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է, և մենք Ազգային ժողովի աշխատակազմում վարակակիր ունենք։ Առողջություն ենք մաղթում վարակակրին»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԺ նախագահը կոչ արեց անվտանգության միջոցառումներ ձեռք առնել։ «Ես ուզում եմ ասել, որ դիմակներ և ձեռնոցներ կրելու ոչ մի պարտադրանք չկա, բայց դա նախևառաջ ձեր, ձեր ընտանիքների, հանրային առողջության համար է, եթե հաշվի առնենք, որ դրանով կարող ենք վարակի տարածումը կանխել, այնպես որ կրկին կոչ եմ անում ձեռք առնել անվտանգության միջոցառումները։ Աշխատակազմը նույնպես ձեռք է առնում միջոցառումներ։ Անձը մոկուսացված է, նրա շփման շրջանակը հստակեցված է, նրանք էլ են մեկուսացված, մեզնից ակնալվում է շարունակել բնականոն աշխատանքը՝ ձեռք առնելով անվտանգության համապատասխան միջոցառումներ»,- եզրափակեց ԱԺ նախագահը։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…