Ձերբակալվել է տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավարը․ ՀՔԿ

Xoshor chapi kasharq

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործութ­յունների քննության բաժնում` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու նոր դեպքեր:

2020 թվականի մայիսի 7-ին նշված դեպքերի առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր, որոնք միացվել  են մեկ վարույթում:

Քննչական գործողությունների արդյունքում 2020 թվականի մայիսի 8-ին ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:

Նույն օրը նախաքննական մարմնի որոշմամբ՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող մեկ այլ ընկերության ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն շղթայում ներգրավված բոլոր անձանց պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…