Նախագահը ստորագրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը

Storagrec

 Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրինագծի քննարկման ժամանակ և դրանից հետո արտահայտված մտահոգություններն ու նկատառումները նախագահի աշխատակազմը հանգամանալից և հետևողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ:

«Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիշեցնենք՝ օրենքը թույլ է տալիս հօգուտ պետության բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմ է նշված 50 մլն դրամը: Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար՝ մինչև 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…