Լիլիթ Մակունցը Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ

Char Edmon

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա տեսաուղերձին՝ այն համարելով մեծ մասամբ ոչ քաղաքական: 

«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ չնայած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որևէ կերպ չի ընդունում միջադեպի առնչությամբ մեղքի իր բաժինը, այնուամենայնիվ, Մակունցը լիահույս է, որ խմբակցությունում կանեն հետևություններ, թեկուզ ոչ հանրային ու հրապարակային:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև խորհրդարանի ամբիոնից Սասուն Միքայելյանի երեկվա ելույթին: Նշեց՝ կարծում է, որ այն բավական հստակ էր, հիշեցնում էր ընդհանրապես, թե ինչ է տեղի ունեցել նախկինում, և ելույթը պետք է ընկալել բարոյական դաշտում:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…