Իրանցի գիտնականները կորոնավիրուսի հայտնաբերման գերարագ թեստ են ստեղծել. MEHR

Gitnakanner

 Իրանցի գիտնականները կորոնավիրուսի հայտնաբերման թեստ են ստեղծել, որն արդյունքը ցույց է տալիս 30 վայրկյանում: Այս մասին հայտնում է MEHR գործակալությունը:

Աղբյուրը հայտնում է, որ թեստը կորոնավիրուսի առկայությունը կարող է բացահայտել անգամ հիվանդության սկզբնական փուլում և այն ճշգրիտ է 95 տոկոսով: Գործակալության տվյալներով՝ թեստ-համակարգը դեռևս հաստատում չի ստացել:

Հավելենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Իրանում վարակված է 110 767 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6733 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 1481 դեպք, մահացել է 48 մարդ: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…