ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Շիրակի դատախազի տեղակալը

qnchakan

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք ազատման դիմումներ են գրել։

ԱԱԾ տնօրենի երիտասարդ տեղակալ Արգիշտի Քյարամյանը որոշել է իր կադրերով համալրել քննչական դեպարտամենտը։ Մեր տեղեկություններով՝ քննչական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ում հետ Քյարամյանն աշխատել է Շիրակի դատախազությունում։

Նշենք, որ Ա.Պողոսյանն իր մասնագիտական կարիերան սկսել է Լոռու դատախազությունից եւ համարվում է, այսպես կոչված, նախկին իշխանությունների աճացրած կադր, որը հատուկ հակում է ունեցել վերադասների հանձնարարությունները աներկբա կատարելու։ Բացի այդ՝ Քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը։

Նոր նշանակումներն իսկական իրարանցում են ստեղծել ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որտեղ վրդովված են ցածր մասնագիտական որակավորում ունեցող կադրերով ԱԱԾ-ն լցնելու նոր իշխանության քաղաքականությունից ու արդեն մի քանի աշխատակիցներ, նրանց թվում ԱԱԾ քննչական դեպարտամենտի տեղակալ Արտյոմ Գրիգորյանն ազատման դիմումներ են գրել։ Ռեալ վտանգ կա, որ քննչականի աշխատանքը, որտեղ քննվում են ՀՀ վարչապետի համար խիստ կարեւորվող մի շարք քրեական գործեր, կարող է կաթվածահար լինել։ Հարցը փորձում են լուծել փողի միջոցով, մասնավորապես՝ վարչապետը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը ու նյութապես գայթակղել աշխատակիցներին, սակայն դա եւս շատերը վիրավորական են համարել՝ ասելով. «Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է սպայի պատիվը»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի նորանշանակ ղեկավարն անձնակազին ներկայացվելու է այսօր, ժամկ 4-ի մոտակայքում։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…