Հանրային տրանսպորտը կգործի՝ պահանջների պարտադիր կատարման պայմաններում

Transport

Հանրային տրանսպորտից օգտվելիս դիմակը պարտադիր է լինելու՝ նշեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը, նաև պարտադիր պայմաններ և կանոններ են դրված ախտահանման հետ կապված:

«Կա վերահսկող մարմին՝ հիմնականում համայնքային և տեսչական մարմիններն են, որոնք պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը: Նախկինում մենք ունեցել ենք որոշակի սահմանափակումներ՝ գերբեռնվածության հետ կապված, և շատ դեպքերում այդ տրանսպորտային միջոցները ՃՈ-ի կողմից կանգնեցվում,  և բոլոր անձինք իջեցվում էին: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ հանրային տրանսպորտը ամբողջությամբ բացում ենք՝ պայմանով, որի չկատարումը բերելու է որոշակի հետևանքների»,- նշեց Ավինյանը:

Անդրադառնալով տուգանքներին՝ Ավինյանը նշեց, որ դրանք սկսվում են 100 հազար դրամից: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…