Երկու տարի չեմ արձագանքել տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին հնչող բազմաթիվ ստահոդ եւ պատվիրված հոդվածներին

lratvamijocner

  Երկու տարի չեմ արձագանքել տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին հնչող բազմաթիվ ստահոդ եւ պատվիրված հոդվածներին, քանի որ համոզված եմ եղել, որ եթե պայքարում ես գործող ստատուս քվոները քանդելու դեմ, քո դեմ են անտառագողերը, ապօրինի ջրօգտագործողները, չինովնիկների, տարբեր հանքերի եւ ՀԷԿ-երի կողմից սնվող տարբեր ՀԿ-ները եւ նախաձեռնությունները, միլիոնավոր դոլարներ ծախսող եւ անօգուտ զեկույցներ գրող որոշ միջազգային ծրագրերը, պատվերով հոդվածներ գրող լրատվամիջոցները եւ բոլոր այն խմբերը, որոնք այս կամ այն կերպով օգուտ ունեին նախկին վիճակից.

Այսօր տեսնում եմ հերթական պատվիրված հոդվածը, որտեղ նշվել է, որ ես պարգեւատրել եմ ինձ պաշտոնաթողությունից առաջ իսկ մնացած գումարն էլ գրպանս եմ դրել։

ԱՆԱՄՈԹ ՍՈՒՏ

ՈՉ ՄԱՐՏ, ՈՉ ԱՊՐԻԼ ամիսներին ես ոչ մի լումա պարգեւատրում չեմ ստացել, դեռ ավելին մարտ ամսվա համարյա ամբողջ աշխատավարձիս համարժեք գումար փոխանցել եմ կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին իսկ մնացած մասն էլ տարբեր կարիք ունեցող անձանց։

Հ.Գ. Իսկ նախարարությունում ինչպես միշտ՝ պարգեւատրվել են այն բոլոր անձինք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանը ավելի լավ երկիր դարձնելու համար

https://www.facebook.com/envminister/posts/3298008273543174?__xts__%5B0%5D=68.ARBzH1oJcOmKvARQhjx8br30y973kCU07qCl6HU7WnFSlk1VGlVRwQ8JYpXBdbg6BX3aJ3QJVdNTblsBIi5ZKeKWl1tWZcEbeCsfoFyGmgPRyMLfl3xcrjULDGyTwSyiR_6DecpjubruQYTAkWkxlHJ-FozthH1xyCqsGdTHWwLyxDQnw0vhUaGjml7Mec4BkelHdBKgjTXy7LtvKodOw57SVN_2UVKC1vgnuA0jQXDZUr9w9PwSjs64eyI3gVog4U8R_FJ_k8AH9z1ffD_fFw_0NXpZGGZXZX8xIUz4Zv37ipRbPfp625NCzZx5JRfq-4trRzOeXOgZ06GldcJhU5GkIsjp&__tn__=-R

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…