Զորավարժություններ կլինեն նաև Նախիջևանում.

Naxijevan

 Մայիսի 18-22-ն Ադրբեջանում անցկացվող խոշոր զորավարժություններին զուգահեռ՝ նույն օրերին, զորավարժություն է անցկացնելու նաև Նախիջևանի առանձին համազորային բանակը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նախիջևանում վարժանքներին ներգրավված տեխնիկայի և անձնակազմի քանակի մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն, որ այն հրամանատարաշտաբային է, ներգրավվելու են «որոշ միավորումներ, զորամասեր, ինչպես նաև հատուկ նշանակության ուժեր»:

Զորավարժության հայտարարվող նպատակը կապի և ավտոմատացված ղեկավարման համակարգերի միջոցով կազմակերպչական, ղեկավարման, փոխգործակցության դրվագների խաղարկումն է:

Հիշեցնենք, որ մայիսի 18-22-ը Ադրբեջանի բանակն անցկացնելու է օպերատիվ-մարտավարական հարձակողական սցենարով պլանային խոշոր զորավարժություն: Նման զորավարժություններն Ադրբեջանը անում է պարբերաբար՝ տարեկան 3-4 անգամ: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը, նախորդը եղել էր՝ մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել էր խոշոր զորավարժություն, իսկ Նախուջևանում՝ զուգահեռ զորավարժություն:

 

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…