Առաջնագծում տեղադրվել են 23 մարտական կրակային դիրքեր, 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր ու ջերմատեսիլ ցերեկային համակցված տեսախցիկներ

arajnagic

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջնագծում տեղադրվել են 23 մարտական կրակային դիրքեր, սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր ու ջերմատեսիլ ցերեկային համակցված տեսախցիկներ:
  Նա նաև նշեց, որ էլեկտրական հոսանքով են ապահովվել 8 մարտական դիրքեր ու հենակետեր, մշտական ջրով՝ 235 մարտական դիրքեր, 230-ում տեղադրվել են արևային վահանակներ:

  «Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով: Նախկինում սովորաբար ի՞նչ էր տեղի ունենում: ԶՈՒ-ում ինժեներական աշխատանքներ կատարելու համար դիմում էին այս կամ այն կազմակերպությանը, սրան–նրան, որ իրենց տրակտոր տան: Հիմա այնպես չէ, որ սա իսպառ վերացել է, բայց աննախադեպ ծավալի գնումներ ենք կատարել Զինված ուժերին ինժեներական տեխնիկայով համալրելու համար»,- ասաց Փաշինյանը:

  Շարունակվել է նաև առաջնագծից ժամկետային զինծառայողների հեռացման ու պայմանագրայիններով փոխարինելու գործընթացը: 2020թ-ին շարունակվել է նաև 2019 թ-ից մեկնարկած` բանակի սննդի որակի բարելավման գործընթացը ոչ միայն զորամասերում, այլև մարտական հենակետերում: «Նաև բաղնիքներ ենք տեղադրում մարտական հենակետերում: Մոդուլային բաղնիքների փորձարկման պրոցես է հիմա սկսվել»,- ասաց Փաշինյանը:

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…