ՄՌՈՒ-ում հերթը հասնում է մի քանի հարյուր մետրի. Սերգեյ Ղահրամանյան

mi qani haryur metr

Տրանսպորտային միջոցների զննության կայանում հերթեր են կուտակվել․ սպասարկումն այսօրվանից կատարվում է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն ասել է, որ հերթերը սպասելի էին։

«Մարդիկ դեռևս ուրբաթ օրվանից հերթեր են պահել, որպեսզի այսօր սպասարկվեն։ Շաբաթ օրն արդեն 2 շարքով մեքենաների հերթը ձգվում էր մինչև 250 մետր ու դեռ երկարում էր։ Ոչ ոք չի ուզում մի քանի օր սպասել և այս վիճակը սպասելի էր։ Ամեն մեքենայի համար 3-4 մարդ է գնում, այն դեպքում, երբ բուն գործընթացի համար սեփականատիրոջ ներկայությունն է պարտադիր։ Սա հավելյալ կուտակումներ է առաջացնում։ Վերջին 2 ամսվա ընթացքում հաշվառման նվազ գործողություններ են իրականացվել, հիմնական գործողություններն այսուհետ են կատարվելու և կուտակումներից խուսափելու համար մարդիկ մի քանի օր պետք է սպասեին, հետո նոր գնային։ Կարծում եմ՝ դրանից ոչինչ չի լինի»,- ասել է Ղահրամանյանը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…