Դավիթաշենում վճարային տերմինալ գողացող անձանց ոստիկանները բռնել են հենց գողության պահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Bankomat

 Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից և տեղափոխում «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ։

Մինչ այդ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչություններում արդեն իսկ օպերատիվ տվյալներ էին ստացվել խմբի հանցավոր մտադրության մասին, ուստի հիշյալ վարչությունների, ինչպես և Մաշտոցի ու Էրեբունու բաժինների քրեական հետախույզները բռնեցին նրանց՝ թույլ չտալով ավարտին հասցնել հանցագործությունը։ 23, 27, 26-ամյա երիտասարդներն ու 47-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեցին։ Մեքենայում հայտնաբերվեց երկաթե լինգ։

Պարզվեց, որ X5-ի համարանիշերը գողացել են ժամեր առաջ` Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վրայից։ Ե՛վ մեքենայատիրոջից, և՛ վճարահաշվարկային տերմինալի տիրոջից ընդունվել են հաղորդումներ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…