Շոու բիզնեսի ու ռեստորանների ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ բողոքում են. Սարգիս Գրիգորյանը բերման ենթարկվեց

Berman

 Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց։ Բողոքողների թվում են նաեւ երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ ու հանդիսություններ նկարահանողներ։

Նրանք խնդրանքով դիմում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց եւս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Ոստիկանները բարձր ձայնով հանրությանն ու լրագրողներին կոչ են անում պահպանել սոցիալական հեռավորություն, որն այնքան էլ չի ստացվում այս պահին:

Երգիչ դերասան Սարգիս Գրիգորյանը, որը նույնպես Կառավարության շենքի դիմաց է, նշեց, որ մարդիկ ահռելի պարտքերի տակ են ընկել ու չեն կարողանում ապրել: «Ես 3 ամսվա համար ստացել եմ 68 հազար դրամ, երեք աղջիկ ունեմ, հիմա դուք ինձ ասեք՝ ի՞նչ անեմ»: Սարգիս Գրիգորյանը ռեստորան ունի եւ նշեց, որ իր աշխատակիցներն են հիմնականում բողոքել եւ ինքն էլ պարտավորվել է նրանց կողքին լինել, որովհետեւ տարբերակներ չեն տեսնում եւ չգիտեն, թե այս իրավիճակն ինչքան կարող է շարունակել: Հարսանիքների եւ մնացած միջոցառումների համար ամիսներ առաջ պատվերներ են ունեցել, սակայն բոլորը հետ են վերցնում, քանի որ ասվել է, որ այդ ոլորտը դեռ չի աշխատելու:

«Կորոնավիրուսից զատ գոյություն ունեն այլ հիվանդություններ, նաեւ հիվանդություններ՝ նեւրոզ, սթերասային տարբեր հիվանդություններ, որոնք առաջացել են այս իրավիճակի պատճառով: Մարդը պիտի ապրի, գոյատեւի, բայց ինչպես: Մենք ուզում ենք նրանց առաջարկը լսել»,- ասաց դերասանը՝ նաեւ հավելելով, որ պատկան մարմիննեի ֆեյսբուքյան էջերում բազմաթիվ առաջարկներ են արել, սակայն դրանց ականջալուր չեն եղել:

Հ.Գ. Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու, այդ թվում նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրեցին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին:

Ակցիայի մյուս մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրանց: Կառավարության մոտ են նաև ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը:

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…