Windows 10-ի նոր թարմացումը շարքից հանում է համակարգիչը

Pchacnum e hamakargichy

Windows 10 օպերացիոն համակարգի վերջին թարմացումն ավելի խնդրահաույց էր, քան կարող էր թվալ։

Թարմացումը Microsoft ընկերությունը թղարկեց մայիսի 12-ին, ավանդական «Patch Tuesday» շարքից։ Թարմացման կոդը՝ KB4556799։ Թարմացումը թողարկվել էր Windows 10-ի 1903 և 1909 տարբերակների համար։ Այս թարմացումը պետք է ավելի անվտանգ դարձներ Internet Explorer և Microsoft Edge բարուզերները, Microsoft Xbox-ը, Microsoft Office-ի փաթեթն ու այդպես շարունակ։

Սակայն անվտանգության փոխարեն օգտատերերը թարմացումից հետո մի շարք խնդիրների առաջ կանգնեցին։ Առաջին խնդիրները կապված էին ձայնի ու որոշ ֆայլերի անհետանալու հետ։ Սակայն օպերացիոն համակարգը դրանով չսահմանափակվեց։ Խնդիրները սկսվում են BSOD  «մահվան կապույտ էկրանով» ու վերջանում Outlook-ի համակարգային շրիֆտերի փոփոխությամբ։

Ներկա պահին բոլոր այդ խնդիրները լուծվում են միայն թարմացումը ջնջելով։ Ընկերությունն այժմ կենտրոնացած է Windows 10 May 2020 Update խոշոր թարմացման վրա, որը հասանելի կդառնա մայիսի վերջին։

ittrend.am

Related Posts

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…