Նախարարությունը ներկայացրել է բնակարանային ապահովության պետական աջակցության 2-րդ ծրագրի մանրամասները

Bnakaran

Երեխա ունեցող ընտանիքների  բնակարանային ապահովության պետական աջակցության  երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։  

Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 5 մլն-ական դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %:

Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը կսահմանվի համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։

Դրամական աջակցության վճարումը կդադարի այն պահից սկսած, երբ հիպոտեքային վարկի մնացորդային մայր գումարի և գույքի ձեռք բերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կկազմի 70 %-ից ցածր՝ երկրորդային շուկայից գնված գույքի դեպքում և 80 %-ից ցածր՝ առաջնային շուկայից գնված գույքի դեպքում։

Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Այս ծրագրով 2020 թ.-ի ընթացքում աջակցություն նախատեսված է 300 ընտանիքի համար:

Ծրագիրը մեկնարկում է 2020 թ-ի հուլիսի 1-ից: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիպոտեքային վարկ վերցնել:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…