Նախօրեին հեռավար կապի միջոցով տեղի ունեցավ « Երևանի ավտոբուսային ծրագրի» նախամրցույթային հադիպումը.

avtobusner

 Նախօրեին հեռավար կապի միջոցով տեղի ունեցավ « Երևանի ավտոբուսային ծրագրի» նախամրցույթային հադիպումը, որին մասնակցում էին հիսունվեց հայտատուներ:
Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:
Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուսներ, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:
Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը:

https://www.facebook.com/YerevanCityHall/posts/2887397324642712

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…