Արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի. Թորոսյան

snndi artadrutyun

 Հայաստանում սննդի արտադրամասերում լինում են վարակման դեպքեր, սակայն արտադրվող սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը մոտ է զրոյի: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին, թե սննդի արտադրամասերում եղե՞լ են վարակման դեպքեր, հիվանդ մարդու պատրաստած սննդի միջոցով հնարավո՞ր է վարակի փոխանցում, և թե դեպքերի աճը որքանո՞վ է պայմանավորված նաև այս գործոնով:
«Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են: Մենք ամեն կոնկրետ արտադրամասում գործողություններ ենք իրականացնում՝ շփման շրջանակները պարզելու և մեկուսացնելու համար: Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյին: Եվ ես ոչ մի կերպ չեմ պայմանավորում նման դեպքերով վարակի աճի տեմպերը»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ սա կոնսենսուսային կարծիք է միջազգային հանրային առողջության մասնագետների և համաճարակաբանների մոտ, որ վարակի փոխանցման նման տարբերակ պարզապես չկա: 

Հայաստանում մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  45 822 թեստավորում: Մահացել է 70 մարդ։ 

Աննա Գրիգորյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…