«Բնակիչների համար գազը չի թանկանա». փոխվարչապետ

Gaz

 «Գազի գնի և տեղափոխման սակագնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ չեն ավարտվել, բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա, իսկ ինչ վերաբերում է Պուտինի առաջարկությանը, թե գազը կարող է էժանանալ, եթե ԵԱՏՄ երկրներն անցնեն մեկ բյուջեի և հարկահավաքության միասնական համակարգի, ապա այս պահին Հայաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ չեն ինտեգրացիայի նման աստիճանի», — այսօր «Ազատութան» եթերում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան մոնոպոլիստ «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից միջինը 11 տոկոսով բարձրացնելու հայտով։ Հայտը դեռ ուսումնասիրվում է։ Թեմայի առնչությամբ Գրիգորյանն ասել է. «Սա կանխատեսում է, որովհետև ես իրավասու չեմ վերջնական լուծումների, նույնիսկ լուծումների նախագծի մասին քննարկել կամ խոսել, բայց, այնուամենայնիվ, կա պոտենցիալ պրոբլեմի չափ և կա այդ պրոբլեմի լուծման հնարավորությունների գործիքակազմ։ Եվ տպավորություն ունեմ, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ շրջանակում բնակչության համար գազը չթանկանա ընդհանրապես։ Սա համարեք տպավորություն կամ կարծիք, որովհետև կոռեկտ չի լինի, որ ես հիմա խոսեմ լուծումների մասին։ Բայց այն պոտենցիալ չափը, որը հայցվում է այսօր Հայաստանի «Գազպրոմի» կողմից և այն մասսան, որի մեջ այդ պոտենցիալ չափը պետք է բաշխվի, հնարավորություն է տալիս բազմաթիվ լուծումների, այդ թվում մի լուծման, որի պարագայում բնակչության վրա ուղղակի ազդեցություն չի լինի»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…