Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

Varordakan iravunq 

 Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացնում է, որ մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ։

Քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով՝ անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։

Իրավաբան.net

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…