Թրամփը պատմել է, թե երբ է սկսել ընդունել մալարիայի դեմ դեղամիջոցը. РИА Новости

Malaria

 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մալարիայի դեմ կիրառվող «Հիդրոքսիքլորոքին» դեղամիջոցը սկսել է ընդունել այն բանից հետո, երբ Սպիտակ տանը  հայտնաբերվել էր կորոնավիրուսի երկու դեպք՝ գրում է РИА Новости-ն:

«Ես հավատում եմ այդ դեղամիջոցին: Ես այն ընդունել եմ այն ժամանակ, երբ Սպիտակ տան երկու աշխատակիցների թեստավորումը դրական արդյունք էր տվել: Կարծում եմ՝ հավանաբար, լավ միտք էր այն ընդունելը»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ դեղամիջոցն ընդունել է երկու շաբաթ:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…