Այսօր բոլորդ դարձել եք քննադատո՞ղ, բոլորիդ քաջության level — ը up — ա եղել. Արտյոմ Հակոբյան

Artyom

Շատ չի անցել՝ երկու տարի։ Շատ լավ հիշում եմ բոլորին և ամեն ինչ։
Երբ դեռ վրաներովդ ոնց ուզում անցնում էին նախկինները՝ դուք էլ խելոք տանում էիք էդ ամենը, որովհետև ճար չունեիք։ Ստաբիլ վախենում էիք մի բան խոսելուց, քանի որ բոլորի բերանը փակում էին դաժանաբար։ Այսօր բոլորդ դարձել եք քննադատո՞ղ, բոլորիդ քաջության level — ը up — ա եղել։
Ամեն ինչ, ամեն ժամ, ամեն րոպե քննադատում եք, որովհետև այլևս քննադատության համար պատժող չկա՞։ Որովհետև ամեն ինչ հիմա տեղ ա հասնում։ Որովհետև ամեն քննադատության համար հիմա մարդ չեն գողանում, տանում ահաբեկում ու որոշ դեպքերում ետ բերում, որոշներում էլ կործանում։
Ձեզ տարիներով դարձրել են էսպիսին՝ անգիտակից և անմիտ, որպեսզի իրենք ինչ ուզեն՝ անեն։
Ախր, որ (ենթադրենք) դրանք ետ վերադառնան՝ վայելելու են իրենց թալանածն ու նորը թալանեն, իսկ դուք մնալու եք ձեր կոտրած տաշտակների առաջ, ու էլի, ձեններդ կտրած ապրեք ձեր մոխրագույն ու անմիտ կյանքը։
Հ.Գ. Ամեն դեպքում՝ հնին վերադարձ չի լինելու։ Հույս չունենաք։

https://www.facebook.com/artyom.r.hakobyan/posts/2917731025012343

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…