Այո՛ Արմեն Գինոսյանը հեղինակություն է, բայց՝ ոչ թե քրեական, այլ՝ իրավաբանական աշխարհում

Monarkh

 2020 թվականի մայիսի 19-ի Hraparak.am-ի՝ « «ՄՈՆԱՐԽ»-ի հյուրանոցին՝ ավտոկայանատեղի, Սասուն Միքայելյանի ղեկավարած կառույցին՝ Գույք» խորագրով նյութի մեջ նշվել է, որ «Ալեքսանդր» հոթելը պատկանում է հեղինակություն համարվող «Մոնարխ» անունով հայտնի ռուսաստանաբնակ Արմեն Գինոսյանին, ում նաև պատկանում Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է»։ Բազում այլ հրապարակումներում ևս փորձ է արվել Արմեն Գինոսյանին ներկայացնել քրեական հեղինակություն: Սակայն ուզում ենք ընդգծել, որ Արմեն Գինոսյանն ամենևին չի հանդիսանում քրեական հեղինակություն , այլ պրոֆեսիոնալ իրավաբան է և զբաղված է իրավաբանական գործունեությամբ: Այո՛ Արմեն Գինոսյանը հեղինակություն է, բայց՝ ոչ թե քրեական, այլ՝ իրավաբանական աշխարհում:

Անդրադառնալով կայքի նշած հաջորդ տեղեկությանը , ըստ որի «Ալեքսանդր» հոթելը պատկանում է Արմեն Գինոսյանին, հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ հյուրանոցը չի պատկանոււմ Արմեն Գինոսյանին, այլ պատկանում է «Մոնարխ» ընկերությանը, որի սեփականատերը հանդիսանում է ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սերգեյ Համբարձումյանը։

Մեկ դիտարկում ևս. Hraparak.am-ի հիշյալ նյութում նշված տեղեկությունը, թե իբր Արմեն Գինոսյանին են պատկանում նաև Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», ինչպես նաև՝ նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է, նշենք, որ թվարկված բիզնեսները ևս առնչություն չունեն Արմեն Գինոսյանի հետ: «Մոնարխ»-ը Ռուսատանում գործող խոշորագույն ընկերություն է, որը զբաղվում է լրջագույն պրոյեկտներով և ներգրավված չէ մանր ու միջին բիզնեսում:

Ի դեպ «Մոնրախ» ընկերությունը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Մասնավորապես ընկերության սեփականատեր և բարերար Սերգեյ Համբարձումյանի գործուն աջակցությամբ և օժանդակությամբ կառուցվել է Մատենադարանի նոր մասնաշենքը: Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և աջակցությամբ կառուցվել և անհատույց Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերվել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը:

slaq.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…