Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Iveco բեռնատարն ու Mercedes-ը

Avtovtar

 Մայիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Մարգահովիտ գյուղի մոտակայքում, բախվել են Mercedes մակնիշի 35 XZ 046 համարանիշի և Iveco մակնիշի 36 SN 032 համարանիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Mercedes-ի վարորդին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…