Ադրբեջանը գործի է անցել. գրոհներ են կազմակերպվել․ «Ժողովուրդ»

hackerner

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ լայնորեն լուսաբանվեց, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակելու է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը, որով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Սպասելի էր, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան, ու թեեւ պաշտոնական արձագանքները, կարելի է ասել, որ չկային, սակայն դրան զուգահեռ ակտիվ էին Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը, որոնց թիրախում, ինչպես միշտ, հայկական ԶԼՄ-ներն ու հատկապես Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերն էին։

Մասնավորապես, երեկ հարձակման հետեւանքով news.am կայքում հայտնվել են ադրբեջանական սիմվոլներ եւ գրություններ, նմանաբովանդակ խնդիրներ են ստեղծել կրիպտոարժույթի առեւտրով զբաղվող եւ Արցախում եւս գործող tetchange.com կայքի եւ այլ համացանցային ռեսուրսների վրա։

Չնայած գործող միջազգային օրենսդրությանը ու կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջազգային նորմերի առկայությանը՝ արեւելյան հարեւանի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հաքքերային խմբերը հատուկ օրերի շարունակում են կիբերհանցագործություններ իրականացնել, ինչը պետք է ստիպի մեր երկրին ավելի լուրջ ուշադրություն դարձնել վերոնշյալ հարցերին»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…